Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Չթեժացնել թեման

Չթեժացնել թեման
03.02.2015 | 00:32

«Ինչի, մե՞զ էլ է թուրքի տեղ դրել»,- երեկ անդրադառնալով Բերձորի դեպքերին՝ ասաց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը` նկատի ունենալով Ժիրայր Սէֆիլյանի շարժման անունը` «100-ամյակը` առանց ռեժիմի»: Իսկ ընդհանուր առմամբ, ՀՀԿ-ում բոլորը նախընտրում էին այդ թեմայով չխոսել, քանի որ «վատ» բաներ պիտի ասեին, դա էլ չէին ուզում: ՀՀԿ խմբակցության փակ նիստում ասվել է, որ սա «պրովոկացիա» անելու փորձ էր, որն էլ արժանացել է իրական գնահատականի: «Ո՞նց կարելի է գնալ ուրիշ պետություն, խժդժություններ ստեղծել, էն դեպքում, որ ամեն վայրկյան թշնամու կրակոցի տակ է, ու դիմադրության չարժանանալ: Հերիք է, մեր ներսի թշնամին է մեր տունը քանդում: Գնացել է Ղարաբաղ, որ ի՞նչ ասի, որ իր ասած «ռեժիմի» մարդիկ ղարաբաղցինե՞ր են, Ղարաբաղի՞ց են եկել: Ի՞նչ են փորձում լուծել էս խաղով»,- զայրացավ մեր զրուցակիցը:

Ի դեպ, պատգամավորներին ապսպրվել է ավելորդ անգամ չթեժացնել թեման, զերծ մնալ մեկնաբանություններից ու թողնել, որ կատարվածի վրա «փոշի» նստի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ